Մարդասպանի մռութով շունը նոր մեմ է «ծնել». տեսանյութ

Այս շանը հազար ու մի անուն են տվել` «Գրեմլին», «շուն–մարդասպան»... Իսկ պատճառը Միստեր Բաբզի (խեղճ կենդանու իսկական անունն է) դեմքի անսովոր արտահայտությունն է։
Sputnik

Միստեր Բաբզի տեսանյութը մեծ արագությամբ է տարածվում համացանցում։

Օգտատերերը սիրել են շանն ու նոր մեմ են դարձրել, թեև ոմանք վախեցել են նրանից։ Օգտատերերից մեկը ծիծաղելի մեկնաբանություն է գրել այն մասին` իբր այս շան տիրոջը վերջին անգամ հենց այս տեսանյութում են ողջ տեսել։

«Եթե տեսնեք այս շանը, անհապաղ ոստիկանություն զանգեք», — գրել է նա։

Բայց օգտատերերը մեծ մասը պարզապես հիացած են շնով։ Նրան արդեն «համացանցի նոր հերոս» են անվանում։

Միստեր Բաբզի տերերը շան համար առանձին էջ են բացել Instagram-ում։ Երկու օրվա ընթացքում մեմ-շունը գրեթե 20 հազար բաժանորդ է հավաքել։