Հայ գործարարի անունն ընգրկվել է ամենաազդեցիկ ռուսաստանցիների ցանկում. Forbes

Ամենաազդեցիկ ռուսաստանցիների շարքում հայկական ազգանուն է հայտնվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Ռուսական Forbes-ն առաջին անգամ կազմել է ամենաազդեցիկ ռուսաստանցիների հարյուրյակը, որում է ընդգրկվել է նաև գործարար Սամվել Կարապետյանը: Ճիշտ է` «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը 95-րդ հորիզոնականում է, բայց այս ցանկում հայտնվելն արդեն իսկ լուրջ բան է:

Բիզնեսի փոխարեն պուրակ, կամ ի՞նչ է Գյումրիում կառուցում Տաշիրի Սամոն

Վարկանիշի առաջին հորիզոնականում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է: Պարբերականը նշում է, որ դա եղել է մեխանիկորեն, քանի որ ամերիկյան

Forbes-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց գլոբալ վարկանիշում Պուտինը երկրորդ տեղում է:

Առաջին հնգյակում են «Սբերբանկի» և «Գազպրոմի» վարչության նախագահներ Գերման Գրեֆը և Ալեքսեյ Միլլերը, «Ռոսնեֆտի» գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Սեչինը և երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Տասնյակում են «Սուրգուտնեֆտեգազի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Բոգդանովը, Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը և «Լուկօյլի» նախագահ Վագիթ Ալեքպերովը: