Օսիպյանը Հյուսիսային պողոտայում ներկա է եղել փողոցային երաժիշտների համերաշխության ակցիային

Ոստիկանապետը նաև պատասխանել է լրագրողների՝ նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այսօր Հյուսիսային պողոտայում ներկա էր «Համերաշխություն փողոցային երաժիշտներին» ակցիային: Այն կազմակերպվել էր ի աջակցություն երեկ երեկոյան բերման ենթարկված ուկրաինացի երաժշտի։

 

Օսիպյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք երաժիշտը որևէ պահանջ ունի ոստիկանության նկատմամբ, ապա նրան  հորդորել է ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին։

Ոստիկանության պետը նաև հույս է հայտնել, որ միջադեպի հետևանքով ուկրաինացու կարծիքը ոստիկանության և Հայաստանի հանդեպ չի փոխվել։

Հիշեցնենք՝ նախօրեին համացանցում տեսանյութեր տարածվեցին, որոնցում ոստիկանները ուժի գործադրմամբ Հյուսիսային պողոտայից հեռացնում էին ուկրաինացի երաժշտի։

Վերջինս պնդել է, որ սթափ է և չի հասկանում, թե ինչու՞ են իրեն տանում ոստիկանություն: