Մհեր Շահգելդյան
© Sputnik
Համոզված ենք, որ ընտրակաշառքների դարաշրջանը, որից մենք անընդհատ տուժել ենք, կվերանա: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը:
«Ես հավատում եմ, որ քվեն չի վաճառվելու»,- հույս հայտնեց Շահգելդյանը:
Նա կիսեց իր տպավորությունն առ այն, որ այն քաղաքացիները, որոնք նախկինում վաճառում էին իրենց քվեները, հետո զղջում էին դրա համար: