Իոսիֆ Կոբզոնը մահացավ

Հայտնի երգիչը մի քանի օրից կդառնար 81 տարեկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Այսօր` օգոստոսի 30-ին, կյանքից հեռացել է հանրահայտ երգիչ Իոսիֆ Կոբզոնը։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Կոբզոնի առողջությունը կտրուկ վատացել է։ Նշվում էր, որ Կոբզոնը վերակենդանացման բաժնում է և արհեստական շնչառության սարքին է միացված։

Սակայն լեգենդար երգչի ընտանիքը հերքել էր այդ տեղեկությունը` հայտնելով, որ նա հերթական բուժման կուրս է անցնում։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Իոսիֆ Դավիդովիչ Կոբզոնը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 11–ին։

Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան, որտեղ դասավանդում էր 1984 թվականից, պրոֆեսոր է։ Հանդես է եկել Խուլիո Իգլեսիասի և Շառլ Ազնավուրի հետ։