ՌԱԴԻՈ

Զոհրաբյան. «Իմ տեսակով ես ֆանատիկ անձնավորություն եմ, ընդամենը պետք է աջակցել ինձ»

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ–ի ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է Երևանի կառավարման իր տեսլականը և անդրադարձել իր դեմ չարախոսողներին։
Sputnik
Նաիրա Զոհրաբյան. «Քիմ Քարդաշյանից հետո երկրորդ փնտրվող հայ կինն եմ համացանցի որոնողական համակարգում»

«Եթե ես իմ պատգամավորական գործունեությունը թողնեի ու զբաղվեի Երևանի աղբահանության կամ վերելակների խնդրով, այն նույն մարդիկ, որ այսօր սոցցանցերում գրում են` թե ուր էիք դուք,  այն ժամանակ գրելու էին` դուք ինչու եք զբաղվում աղբահանության գործով, ձեր գործը խորհրդարանում է»,–ասում է Զոհրաբյանը և խորհուրդ տալիս ոչ թե չարախոսել ու չարախնդալ, այլ աջակցել իրեն։

Նա նշում է, որ իր տեսակով ինքը ֆանատիկ անձնավորություն է և ընդամենը պետք է աջակցել, որպեսզի լուծի այն բոլոր խնդիրները, որ կան Երևանում։

«Քիմ Քարդաշյանից հետո ամենափնտրված հայ կինը ես եմ Գուգլի որոնողական համակարգում։ Բայց օրենսդիր գործունեությունը ուզում եմ փոխել ՏԻՄ կառավարման աշխատանքով, որովհետև ինձ համար շատ կարևոր է Երևանը։ Եթե Երևանը չլինի ապրելու համար հարմար քաղաք, մենք մեր պարտքը հայրենիքի առաջ կատարած չենք լինի»,–ասում է Զոհրաբյանը։