Ողբերգական ավտովթար Սյունիքում. զոհերից մեկը պայմանագրային զինծառայող է

Ավտովթարի հետևանքով Կապանի 2 բնակիչ տեղում մահացել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Սյունիքում այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարը 2 մարդու կյանք է խլել։

Ավտովթար-վրաերթ Արմավիրում. Ford-ը վրաերթի է ենթարկել ГАЗель-ի հետևում կանգնած հետիոտներին

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.cом-ը, այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 11:00-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 14 ՕՍ 449 համարանիշի և FAW մակնիշի 341 ՕR 31 համարանիշի ինքնաթափ-բեռնատար ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 06-ի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ բեռնատարը վարել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 42-ամյա Ռոբերտ Ստեփանյանը, իսկ ВАЗ 2106-ը վարել է Կապանի բնակիչ, 55-ամյա Վարդան Հակոբյանը, ով տեղում մահացել է։ Տեղում մահացել է նրա ուղևոր, Կապան քաղաքի բնակիչ, 36-ամյա Մարտին Անտոնյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ պայմանագրային զինծառայող էր: