Որևէ տեղ չեմ պատրաստվում գնալ. Օսիպյան

Օսիպյանը մեկնաբանել է իր արտագաղթելու մասին լուրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Ես դեռ անելիքներ ունեմ այս պաշտոնում ու մեր երկրում։ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո այսպես արձագանքեց իր հրաժարականի ու արտագաղթելու մասին լրագրողների հարցերին։

Օսիպյանի մասին պատումները ծիծաղելի են. ոստիկանությունը հայտարարություն է տարածել

«Որևէ տեղ չեմ պատրաստվում գնալ։ Ես մնում եմ հայրենիքում, իմ երեխաները պետք է մեծանան մեր հայրենիքում»,– ասաց Օսիպյանը։

Հիշեցնենք` օրերս մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերին պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Ըստ նույն լուրերի` ոստիկանական կուլիսներում արդեն իսկ շշուկներ կան, որ Օսիպյանը պատրաստվում է ընտանիքով հեռանալ Հայաստանից ու բնակություն հաստատել Եվրոպայում։