Ամռան վերջին օրերին կհաջորդի ջերմաստիճանի նվազումը. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսել են, որ աշնան առաջին իսկ օրը ջերմաստիճանը կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Հայաստանի տարածքում օգոստոսի 30-ին, սեպտեմբերի 2-ին և 3-ին տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին կլինի հարավարևմտյան (5-10 մ/վ), ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ-ի:

«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում օգոստոսի 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր` օգոստոսի 30-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 34-36, գիշերային ժամերին` 20-22 աստիճան տաքություն։