Մի զենքի պատմություն. այնթափցիներին թուրքերից պաշտպանած զենքը հասավ Հայաստան. լուսանկարներ

Հայաստան վերադարձած սիրիահայ բժիշկը ընտանեկան մասունքը նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Սիրիահայ հայրենադարձ Ջորջ Բարսեղյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիրաբերել ընտանեկան մասունքը՝ Այնթափի հերոսամարտի ընթացքում օգտագործված ատրճանակը: Այս մասին նշված է թանգարան-ինստիտուտի կայքում։

«Սա է իր վերջնական և մշտական գտնվելու արժանի վայրը` մեկուկես միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող սրբատեղին, որտեղ այն հնարավորինս մոտ է նահատակների հոգիներին»,- ասել է նվիրատուն։

Револьвер, подаренный музею-институту Геноцида армян

Մասնագիտությամբ բժիշկ Ջորջ Բարսեղյանն արդեն վեց տարի է` մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Ատրճանակը պատկանել է նրա հոր պապին` Գիրգոր (Գևիրկ) Բարսեղյանին, որը մասնակցել է Այնթափի հերոսամարտերին: Ջորջ Բարսեղյանը Հայաստան գալուց առաջ զենքը ի պահ է տվել Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, և միայն վերջերս Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի ջանքերով այն կարողացել են դուրս բերել Սիրիայից:

«Սա չափազանց կարևոր նվիրատվություն է, թանգարանային միավոր, որն իր մեջ խտացնում է հայ ժողովրդի մարտական ոգին, վերապրելու կամքն ու հաղթանակի նկատմամբ ունեցած վստահությունը»,-նվիրատվության արարողության ժամանակ ասել է թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը:

1 / 2
Նարինե Մարգարյանն ու Ջորջ Բարսեղյանը
2 / 2
Նարինե Մարգարյանն ու Ջորջ Բարսեղյանը

Այս միջոցառման առիթով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպվել է նաև ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Այնթափին: