Տեսանյութը տեսե՞լ եք. փոքրիկ հայուհու պարը իսկական հիթ է դարձել

Համացանցում հարյուր հազարավոր դիտումների արժանացած տեսանյութի հերոսն ընդամենը 3.5 տարեկան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. 2014 թվականին, երբ Վիկա Ահարոնյանն ընդամենը 3.5 տարեկան էր, պարել է հարազատներից մեկի հարսանիքի ժամանակ։ Այս մասին «Видели видео?» հաղորդման եթերում պատմել է աղջկա հայրը։

«Видели видео?» от 27.08.2018

Արդեն մեծացած Վիկան շարունակում է իր պարային կարիերան և արդեն պրոֆեսիոնալ մանկավարժների մոտ է զարգացնում հմտությունները։

Ստուդիայում գտնվողներին շատերին հետաքրքրել է, թե ինչու է փոքրիկ աղջիկը թղթադրամներով պարում։ Վիկայի հայրը պատմել է հայկական ավանդույթի մասին, երբ հարսանիքների ժամանակ «պարգևատրում են» հարսնացուին և լավ պարողներին։

Երեք տարեկան Վիկայի պարը համացանցի հիթ է դարձել։ Տեսահոլովակը դիտել են ավելի քան 700 հազար անգամ։