Ռուսաստանի հետ հարաբերություններն ԱՄՆ–ի հետ երկխոսության այլընտրանք չեն. Չավուշօղլու

Թուրքիան կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում։ Սիրիայի հարցով Սոչիի ու Աստանայի գործընթացները լավ արդյունքներ են տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններն Անկարայի` Եվրամիության ու ԱՄՆ–ի հետ հարաբերություններին այլընտրանք չեն։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքով` Անկարան հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում։ Այս մասին հայտնում է Anadolu–ն։ Նախարարը ավելացրել է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ–ի անդամ, չի խախտել դաշինքի ոչ մի որոշումը, այդ թվում նաև Ռուսաստանի նկատմամբ։

Էրդողանը կոպիտ պատասխան է տվել Թրամփին. Թուրքիան կբոյկոտի ԱՄՆ–ից բերված էլեկտրոնիկան

«Թուրքիան շարունակում է համագործակցել Ռուսաստանի հետ այնպիսի հարցերում, ինչպիսին է սիրիական ճգնաժամի կարգավորումը։ Սիրիայի հարցով Սոչիի ու Աստանայի գործընթացները լավ արդյունքներ են տվել», – ավելացրել է արտգործնախարարը։

Անդրադառնալով ամերիկյան պատժամիջոցների թեմային` Չվուշօղլուն համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ–ի գործողությունները Ռուսաստանի հանդեպ միակողմանի են։

Ինչ վերաբերում է ամերիկաթուրքական հարաբերությունների ներկայիս վիճակին, Չավուշօղլուն կարծում է, որ եթե ԱՄՆ–ն անի ինչ ուզում է, ապա պատասխան քայլեր կլինեն։ Անկարան դժգոհ է, որ ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ի այլ գործընկերները հրաժարվել են ժամանակակից ՀՕՊ համակարգեր մատակարարել։ Դա ստիպում է Թուրքիային այլընտրանք փնտրել` ռուսական Ս–400 համակարգեր։

«Այդ երկրների չեն վաճառել կամ չեն ցանկացել Թուրքիային ՀՕՊ համակարգեր վաճառել։ Իսկ Թուրքիայի համար դրանք խիստ կարևոր են, այնպես որ այն պետք էր ինչ-որ տեղից ձեռք բերել։ Միթե՞ Վաշինգտոնը Անկարային ՀՕՊ–ի վերաբերյալ որևէ երաշխիքներ է տալիս։ Նույնիսկ F-35 ինքնաթիռերի հարցում է ինչ-որ պայմաններ դնում։ Սակայն Թուրքիային այդ համակարգերն անհրաժեշտ են անվտանգությունն ապահովելու համար», – ասել է նա։

Նրա խոսքով` Թուրքիան բոլոր հարցերը ԱՄՆ–ի հետ բանակցությունների միջոցով լուծելու կողմնակից է։ Եթե կողմերից մեկը ճնշում գործադրի ու իր կարծիքը պարտադրի, այդ հարցը չի հաջողվի լուծել։