ՌԱԴԻՈ

Ադամյան. «Կանգնած ենք խնդրի առաջ. ջրբացթողումների հետևանքով փոխվել է Սևանա լճի էկոլոգիան»

Բնապահպան Սիլվա Ադամյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Սևանի էկոլոգիական խնդիրների մասին:
Sputnik
Սիլվա Ադամյան

Գիտնականներն ու մասնագետները վաղուց են ահազանգում, որ շատ զգույշ է պետք վարվել Սևանի հետ: Sputnik Արմենիայի հետ զրույցում բնապահպան, «Թռչունների կենտրոն» ՀԿ տնօրեն Սիլվա Ադամյանը մատնացույց արեց դեռ խորհրդային տարիներին Սևանի վրա արված փորձեր, երբ առաջարկում էին չորացնել լիճը, հետո՝ լճի ռեսուրսներով լուծել հանրապետության էներգետիկ խնդիրները և այլն:

«Ստեղծվեց իրավիճակ, որտեղ Սևանը խիստ վտանգված էր: Կառուցվեց Արփա-Սևան թունելը, որով ջուրը պետք է հասներ Սևան և վերականգներ լճի մակարդակը. կարծես Սևանը սկսում էր առողջանալ և վերադառնալ իր նորմալ վիճակին»,-հիշեցրեց բնապահպանը:

Ադամյանը, սակայն, հիշեցրեց նաև, որ վերջին տարիների գյուղատնտեսական նպատակներով ջրբացթողումները անհետևանք չմնացին. սկսեց փոխվել լճի էկոլոգիան, բարձրացավ ջրի ջերմաստիճանը, փոխվեցին ձկնապաշարները՝ կազմը ու քանակը, և գիտնականները կրկին ակտիվացրեցին Սևանի պրոբլեմների վերաբերյալ ահազանգելը: