Ինչի՞ մասին են պայմանավորվել Սիմոնյանն ու Կանդելակին

Հայտնի մեդիականայք` Մարգարիտա Սիմոնյանն ու Թինա Կանդելակին հաճոյախոսություններ են փոխանակել ու պայմանավորվել են «լավ սպիտակ գինին» պանրով խմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Russia Today–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ու «Մատչ ՏՎ»–ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին կրկին «չարաճճիություն» են արել Telegram–ի մեսենջերում։

Կանդելակին տարածել է RT տելեգրամ–ալիքի հղումը, որում խոսվում է նրա պրոդյուսերային աշխատանքի` «Մեծ խաղ» սերիալի մասին։

«Ջանա, շնորհակալություն աջակցության համար», – գրել է Կադելակին։

Ինչպես է Թինա Կանդելակին հայերեն խոսում. տեսանյութ

«Չարժե», – գրել է Սիմոնյանը։

Կանդելակին առաջարկել է «գնալ ու պրեմիերայի կենացը խմել», իսկ Սիմոնյանը կատակել է. «Այո–այո, դու ուտող–խմող ես»։

«Այդ պրեմիերայի համար ես կուտեմ, կխմեմ, իսկ դու ինձ կլուսանկարես ու անձամբ տելեգրամում կհրապարակես», – պատասխանել է Կանդելակին։

Արդյունքում հեռուստաաստղերը պայմանավորվել են լավ սպիտակ գինի խմել ու պանիր ուտել «պրեմիերաների համար»։

Ավելի վաղ երկու ընկերուհիները կատակ–կռիվներ էին անում։ Օրինակ` վերջերս Սիմոնյանը պատահաբար հրապարակել էր Կանդելակիիի անձնական հեռախոսահամարը, որից հետո հաղորդավարուհուն բազում հաղորդագրություններ էին ուղարկել։