Հետ դեպի 1995 թվական. Քարդաշյան քույրերը մանկություն են վերադարձել. լուսանկար

Ամերիկահայ Քարդաշյան քույրերը պարբերաբար հետաքրքիր ընտանեկան լուսանկարներ են հրապարակում սոցիալական կայքերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. «Keeping Up with the Kardashians» (Քարդաշյանների ընտանիքը) հեռուստաշոուի աստղեր 38-ամյա Քորթնին ու 37-ամյա Քիմն իրենց տեսքով այսօր ցնցում են բաժանորդներին։ Իսկ ինչպիսի՞ տեսք են ունեցել նրանք 23 տարի առաջ։

Քորթնին Instagram-ի իր էջում մի հին լուսանկար է հրապարակել և տակը նշել, որ դա 1995 թվականն է։ Այդ լուսանկարում գեղեցկուհի քույրերն են, որոնք դեռ ճանաչում չունեն, նրանք պարզապես Ռոբերտ Քարդաշյանի ու Քրիս Ջենների դուստրերն էին։

Փոքր տարիքում աղջիկները շատ գեղեցիկ էին` հայուհու ընդգծված դիմագծերով։ Լուսանկարը հիացրել է Instagram-ի օգտատերերին։ Շատերը գրել են, որ Քիմն ու Քորթնին շատ ավելի լավ տեսք ունեն առանց շպարի ու պլաստիկ վիրահատությունների։

Ավելի վաղ Քիմը մեկ այլ լուսանկար էր հրապարակել և կից գրել. «1999»։ Լուսանկարում պատկերված էին հեռուստաաստղը, ընտանիքի հայրը` Ռոբերտ Քարդաշյանը, Քիմի քույրը` Քորթնին, և եղբայր Ռոբը։