ՊԵԿ–ի ծառայողական մեքենան գլխիվայր շրջվել է. պարզվում է վարորդի ինքնությունը

Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Toyota Corola մակնիշի 005 BB 01 համարանիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, խմբի պետ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ, ինչպես նաև՝ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Սարգիս Լալայանն ու տեսուչ Արմեն Աղաբեկյանը։

Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։ Ըստ կայքի՝ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասել են, որ այն սպասարկում է փոխնախարարներից մեկին։