«Յունիգրաֆ-Իքսը» հայտնվեց «սև ցուցակում». ընկերությունը միլիոններ վճարեց քաղաքապետարանին

«Յունիգրաֆ-Իքսը» երկու տարի շարունակ չի կարողանա մասնակցել գնումների գործընթացին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծել է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը` ստանձնած պարտավորությունների չկատարման հիմքով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Յունիգրաֆ–Իքս» ընկերության «կերած» փողերը կգտնեն քննիչները

Պայմանագրի լուծման արդյունքում Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ։

«Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն ընդգրկվել է վերը նշված ցուցակում 2 տարի ժամկետով:

Միաժամանակ, «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ից, բանկային երաշխիքին համապատասխան, Երևան քաղաքի բյուջե է գանձվել 11,422,720 դրամի չափով պայմանագրի ապահովումը:

Հաշվի առնելով թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների անհրաժեշտության, ինչպես նաև աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հանրային հակասական կարծիքների և մոտեցումների առկայությունը՝ Երևանի քաղաքապետարանը, մինչև ծառայությունների ձեռքբերման նոր մրցույթ հայտարարելը, իր պաշտոնական կայքում տեղադրել է ծառայությունների տեխնիկական բնութագիրը՝ առաջարկներ և դիտողություններ անելու համար: