Արագած Ախոյանը դատի կտա կաթողիկոսին. «Հրապարակ»

Կաթողիկոսի և Արագած Ախոյանի միջև բանակցություններն անպտուղ են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի միջև բանակցություններն անպտուղ են եղել։

Աղանդնե՞ր, թե՞ հատուկ ծառայություններ. Կաթողիկոսի դեմ շարժման մեջ դավադրություն կա

Ախոյանը երեկ մեզ հայտնեց, որ սկսում է Մայր Աթոռի դեմ դատական գործընթացը․«Բանակցությունները համարում եմ ավարտված, շնորհակալություն միջնորդներին, ամեն ինչ արեցին, որ դրական լուծում լինի, բայց ապարդյուն։ Հիմա դատական կարգով հարցը կլուծենք, քանի որ բանակցությունները կարող են տարիներ ձգվել, իսկ ես այդքան ժամանակ չունեմ»։

Հիշեցնենք, որ Ախոյանին պատկանող շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։ Որոշ տեղեկություններով, մոտ 400 միլիոն դրամի մասին է խոսքը։ Ավելի վաղ գրել էինք, որ իր դեմ բողոքի ակցիաների պատճառով կաթողիկոսը որոշել է հարթել հարաբերությունները նրանց հետ, ում հետ չլուծված խնդիրներ է ունեցել»: