Հողմակայան` 200 ՄՎտ հզորությամբ. նախարարը խոսեց ՀՀ–ում ներդրումներ կատարողների նախագծերից

Գերատեսչության հետ բանակցություններ են վարում արաբական, իսպանական ու չեխական ընկերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Արտասահմանյան ներդրողները մտածում են Հայաստանում 200 մեգավատ ուժգնությամբ հողմակայաններ կառուցելու մասին, այսօր լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

2018 թվականի ամռանը Հայաստանը ռեկորդային մեծ քանակությամբ էլեկտրականություն է սպառել

Ներդրողների շարքում են Արաբական Էմիրություններում, Իսպանիայում, Չեխիայում գործող ընկերությունները։ Նախարարությունն ավելի վաղ բանակցել է Լեհաստանում և Իրանում գործող ընկերությունների հետ։

90-ականներին վերջին, 2000-ականների սկզբին Նիդեռլանդների կառավարության աջակցությամբ Հայաստանում քամու հոսանքների մանրամասն քարտեզ է կազմվել։ Ցանկացած հնարավոր ներդրող կարող է օգտվել այդ քարտեզից։

Հայաստանում առայժմ խոշոր հողմակայաններ չկան։ 2005 թվականին Իրանի կառավարությունից ստացած դրամաշնորհով 2,64 ՄՎտ ուժգնությամբ փոքր կայան է կառուցվել։ Իսկ 2015 թվականին Զանգեզուրի լեռներում փոքր հզորությամբ հողմակայան է բացվել (տարեկան մոտ 100 հազար կՎտ/ժամ)։ Հանրապետությունում արտադրվող էլեկտրականության ֆոնին հողմակայանները նույնիսկ մեկ տոկոս չեն կազմում։