Անձրևը դեռ չի պատրաստվում հյուր գալ. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ին կնվազի 3-4 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում` օգոստոսի 29-30-ը, սեպտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին՝ հարավարևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: