Դեն Բիլզերյանը մեկնելուց առաջ Ծիծեռնակաբերդ է այցելել. լուսանկարներ

Ամերիկահայ միլիոնատերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Кадр из Instagram Story Дена Билзеряна

Նա Instagarm-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից:

Кадр из Instagram Story Дена Билзеряна

Նշենք, որ Բիլզերյանը երեկ` օգոստոսի 28-ին, Արցախ էր մեկնել և ցուցադրել կրակելու հմտությունները։

Բիլզերյանի հետ Արցախ էին մեկնել նաև նրա հայրը, եղբայրը, ընկերուհիները, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Դեն Բիլզերյանի հայրը խոստացել է վերադառնալ պատմական հայրենիք` Հայաստան ու Արցախ

Բիլզերյանը Հայաստան էր ժամանել օգոստոսի 27-ի առավոտյան մասնավոր ինքնաթիռով։

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել էին լրագրողներն ու երկրպագուները։ Նա հասցրել է հայկական անձնագիր ստանալ, զբոսնել Հայաստանի մայրաքաղաքում։

Զբոսանքի ժամանակ նրան ուղեկցել են երկու գեղեցկուհիներն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոնը։

Օգոստոսի 27-ին նրանք մեկնել են Սևան, որտեղ Բիլզերյանի ընկերուհին լուսանկարվել է Սիրուշոյի հետ։

Ամերիկահայ միլիոնատերը Հայաստանից ուղևորվել է Թաիլանդ։