Խոշոր վթար Արմավիրի մարզում. կա զոհ (թարմացում)

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik.  Ողբերգական վթար է տեղի ունեցել Դալարիկ-Քարակերտ ավտոճանապարհին:

15 գեներալ մեկ օրում. ի՞նչ է նախաձեռնել Պուտինը

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

20:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ դեպքի վայրում օգնություն է պետք: Վթարի հետևանքով զոհ և վիրավոր կա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին 42-ամյա վարորդի (Մ. Ա.) «ՎԱԶ-2107» մակնիշի  ավտոմեքենան բախվել է «Opel vectra» մակնիշի (վարորդը՝ Հ. Բ., ծնված 1950թ.) ավտոմեքենային, այնուհետև հարվածել կայանած «SCANIA» մակնիշի բեռնատարի:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ Մ. Ա.-ի, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ի (2011թ.) դիերը տեղափոխված են եղել «Արմավիրի» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ Ա. (ծնվ. 2003թ.) և Վ. (2004թ.) Ա.-երի դիերը փրկարարների և քաղաքացիների ուժերով են դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը: