«Դուրս կգաս, կասեմ». Պորոշենկոն կոպիտ պատասխան է տվել լրագրողին. տեսանյութ

Ուկրաինայի նախագահը չի ցանկացել լրագրողի հետ զրուցել ձայնագրման պահին, բայց ինչ–որ բան փսփսացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Պորոշենկոն կոպիտ պատասխան է տվել լրագրողին` ի պատասխան նախընտրական խոստումների մասին հարցին։ Ուկրաինացի լրագրող Իվան Կազորայի հետ տեղի ունեցած միջադեպի տեսաձայնագրությունը հրապարակվել է նրա Facebook-յան էջում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լրագրողն ասել է, որ փորձել է Պյոտր Պորոշենկոյից նախընտրական խոստումների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ։

Ուկրաինայի նախագահը, Կազորայի խոսքով, խոստացել էր անձնական բարեգործական հիմնադրամից գումար հատկացնել Նիկոլաևի հրապարակի վերակառուցման համար, պետբյուջեից 10-15 մլն գրիվեն գանձել Նիկոլաևի կենտրոնական մարզադաշտի վերանորոգման համար, ինչպես նաև լուծել այդ քաղաքով անցնող պետական նշանակության մայրուղիների վերանորոգման հարցը։

Հարցը չլսելով` Պորոշենկոն կտրուկ խլել է բարձրախոսը, փակել ձեռքով և ինչ-որ բան շշնջացել։ Այնուհետև անվտանգության աշխատակիցները լրագրողին մի կողմ են տարել։

«Պյոտր Պորոշենկոն խլեց միկրոֆոնն ու այն ուժով ներքև իջեցրեց` շարունակելով ձեռքում պահել, այնպես, որ չլսվի, թե ինչ է ինձ ասում։ Իսկ նա հետևյալն ասաց. «Դուրս կգաս, կասեմ քեզ»», — գրում է Կազորան։

Լրագրողը խոստովանել է, որ սովորական հարցին նման արձագանք կարող էր սպասել ցանկացած մեկից, բայց ոչ պետության ղեկավարից։