Ռուսաստանն այլ երկրների ներքին հարցերին չի միջամտում. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերքել է այլ երկրների ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձերի վերաբերյալ մեղադրանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանը երբեք չի միջամտում այլ երկրների ներքին հարցերին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սլովակիայի «Պրավդա» թերթին, որին հարցազրույց է տվել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Անմիջապես ուզում եմ ասել, որպեսզի կասկած չլինի` մենք երբեք չենք միջամտում այլ պետությունների ներքին հարցերին։ Մեր մեթոդը չէ», — ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը դրանով սկզբունքորեն տարբերվում է մի շարք այլ երկրներից։