ՌԱԴԻՈ

Նահապետյան. «Ռազմական պրոֆիլակտիկան տեղերում պետք է իրականացվի ամենօրյա պարբերականությամբ»

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է «Շանթ–2018» զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը։
Sputnik
Հայկ Նահապետյան

Զորավարժությունները սովորաբար լինում են ըստ անհրաժեշտության: Այս մասին ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ Sputnik Արմենիայի եթերում խոսով «Շանթ–2018» զորավարժությունների անցկացման մասին։

«Հայաստանը գտնվում է մի նոր իրավիճակում, որտեղ պետք է նոր վերագնահատումներ տրվեն նոր սպառնալիքներին ու համապատասխան գերատեսչությունների կեցվածքներին»,– վերլուծելով Հայաստանի 4 հարևան երկրներում ստեղծված աշխարհաքաղաքական ու ռազմական նոր իրողությունները՝ ասել է փորձագետը։

Իսկ ռազմական պրոֆիլակտիկան, Հայկ Նահապետյանի խոսքով, պետք է իրականացվի ոչ թե մի քանի տարին մեկ, այլ ամենօրյա պարբերականությամբ, հատկապես` սահմանամերձ բնակավայրերում։