15 գեներալ մեկ օրում. ի՞նչ է նախաձեռնել Պուտինը

Ռուսաստանի նախագահը աշխատանքից հեռացրել է նաև ԱԻՆ փոխնախարար Վլադլեն Ակսյոնովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով պաշտոններից ազատվել են ՆԳՆ, ԱԻՆ, Պատիժների կրման դաշնային ծառայության և Քննչական կոմիտեի 15 գեներալների։

Ինչպես է հանգստյան օրերն անցկացրել Ռուսաստանի նախագահը. տեսանյութ

Այս մասին տեղեկությունը տեղադրել է իրավական տեղեկության պաշտոնական առցանց–հարթակում։

Վլադիմիր Պուտինն ազատել է  մի շարք պաշտոնյաների, այդ թվում նաև արտակարգ իրավիճակների փոխնախարար Վլադլեն Ակսյոնովին։

Հունիսին Վլադիմիր Պուտինը հեռացրել էր ԱԻՆ ու ՆԳՆ վեց գեներալներին։ Նրանց շարքում էր նաև գեներալ–մայոր Ալեքսանդր Մամոնտովը, որի անունը հիշատակվում էր «Զիմնայա վիշնյա» առևտրի կենտրոնի հրդեհի մասին քրեական գործում։