ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Երեկ երեկոյան Մոսկվայում վեճի են բռնվել կովկասցիների խմբերը։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։
Վեճին մասնակցել են Ադրբեջանի 8 և ՀՀ 7 քաղաքացի, ինչպես նաև 2 չեչեն և Վրաստանի 1 քաղաքացի։
Ոստիկանությունը ձերբակալել է 18 մարդու։ Հաղորդագրության համաձայն` 2 խմբի միջև ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում կրակոցներ են հնչել։ Բախման մասնակիցներից երեքին հիվանդանոց են տեղափոխել։
Ոստիկանները դեպքի վայրում մուրճ, տրավմատիկ ատրճանակի 13 պարկուճ, երկու դանակ և երկաթյա ամրանի կտոր են հայտնաբերել։