Բանակում կաշառքի ու խարդախության դեպք է բացահայտվել. լուսանկարներ

Ռազմական ոստիկանությունը բանակում կաշառքի հերթական դեպքն է բացահայտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները կաշառքի փոխանցման պահին բերման են ենթարկել բանակի պայմանագրային զինծառայողի ու քաղաքացիական անձի։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` օգոստոսի 24-ին պայմանագրային զինծառայող Մ.Ռ.-ն և քաղաքացի Ա.Մ.-ն, միմյանց հետ նախնական համաձայնության գալով, զորամասում աշխատանքի տեղավորելու պատրվակով, քաղաքացի Ն.Ա.-ից զգալի չափի գումար են պահանջել։ Իսկ գումարը ստանալու պահին Երևան քաղաքի Աթոյան փողոցից բռնվել և բերման են ենթարկվել ռազմական ոստիկանություն:

Военная полиция Армении поймала злоумышленников на взятке

Դեպքի առթիվ 25.08.18թ-ին հարուցվել է քրեական գործ կաշառք ստանալու պատրվակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու և կաշառք տալու հատկանիշներով։ Հարուցված գործով պայմանագրային զինծառայող Մ.Ռ.-ն ձերբակալվել է, իսկ քաղաքացի Ա.Մ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Военная полиция Армении поймала злоумышленников на взятке

Նախաքննությունը շարունակվում է։

Военная полиция Армении поймала злоумышленников на взятке