ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Ով Ռոբերտ Քոչարյանին քնած հրաբուխ է համարում, նա քաղաքականությունից ոչինչ չի հասկանում։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով` Ռոբերտ Քոչարյանը, որպես պետական գործիչ, ասելիք և անելիք ունի։
«Ռոբերտ Քոչարյան պետական քաղաքական գործիչը լուրջ ասելիք ու անելիք ունի Հայաստանի քաղաքական դաշտում: Սա իմ մասնավոր կարծիքն է», — ընդգծեց Շարմազանովը։
ՀՀԿ-ն նրա հետ համագործակցությունը չի բացառում, սակայն կուսակցության նոր ղեկավարի դերում նրան չի տեսնում։ ՀՀԿ-ի ղեկավարը կար և մնում է Սերժ Սարգսյանը, ընդգծեց Շարմազանովը։