Կեղծ նպաստների հերթական գործն է բացահայտվել. 5 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ Քննչական կոմիտեն կաշառակերության նոր դեպքեր է բացահայտել։ Նպաստից չզրկվելու համար քաղաքացիները կաշառել են սոցապի աշխատողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Սոցիալական ապահովության հիմնադրամում հերթական չարաշահումն է բացահայտվել։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական ապահովության տարածքային բաժնում կատարված բացահայտումների արդյունքում մեղադրանք է առաջադրվել 5 անձի։

Խոշոր չարաշահումներ` գյուղացիներին մատչելի դիզվառելիք ծրագրի շրջանակում.հարուցվել է քրգործ

Նախնական քննությամբ պարզվել է, որ սոցապ տարածքային բաժնի աշխատակիցները նպաստների հատկացումը չդադարեցնելու համար նպաստառուներից որոշակի գումար են պահանջել։

Բացահայտված դեպքերով հարուցվել է 2 քրեական գործ, նպաստ ստացող 2 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու համար, սոցիալական ապահովության տարածքային բաժնի 3 աշխատակիցներին` ապօրինի վարձատրություն ստանալու համար։

Վերջիններս հարցաքննվել են և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։