Թևան Պողոսյան
© Sputnik
«Երեկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հանդիպումը, և ձևավորվել է մի իրավիճակ, որտեղ 2 կողմերը հասկացել են, որ Հայաստանի մարտահրավերներին դիմակայելու համար եղած խնդիրները լուծելու լավագույն տարբերակ կա, որը կոչվում է բանակցություն։
Երբ ամբողջ փաստաթուղթն ենք նայում, հասկանում ենք, որ 2 կողմն էլ փորձում են հանրության համար շեշտեն այն արժեքային համակարգը, որով իրենք երկուսով փորձելու են առաջնորդվել»,–ասում է Պողոսյանը։
Նրա կարծիքով` կողմերը ոնց որ թե գտել են և կարողացել են բացել հարցերի լուծման դուռը, որ պետք է անեն բանակցությունների միջոցով։