Ավտովթար-վրաերթ Արմավիրում. Ford-ը վրաերթի է ենթարկել ГАЗель-ի հետևում կանգնած հետիոտներին

Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել են հետիոտները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար-վրաերթի է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմանում Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Թովմասյանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 FQ 454 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի մասում կայանված ГАЗ 322132 մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է Ford Transit մակնիշի 51 RG 001 համարանիշի ավտոմեքենային:

Ողբերգական ավտովթարի զոհ է դարձել ոստիկանության երիտասարդ աշխատակիցը

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Ford-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել ГАЗель-ի հետնամասում կանգնած 3 հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները:

Ոստիկանությունը պարզում է ГАЗель-ի, Ford Transit-ի վարորդների և վիրավորների ինքնությունը:

Opel-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա մեքենան վարել է սթափ վիճակում:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ ГАЗель-ը տեխնիկական խնդիրներ է ունեցել և Ford-ի վարորդը, որը ГАЗель-ի վարորդի հայրն է, եկել է տղային օգնելու, և այդ ժամանակ տեղի է ունեցել վթար-վրաերթը: