ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնազուրկ է արել Գանձակի քաղաքապետ Էլմար Վելիևին, որն ավելի վաղ զինված հարձակման էր ենթարկվել։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով Ալիևի մամուլի ծառայությանը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Գանձակի քաղաքապետ Էլմար Վելիևին պաշտոնից զրկելու հրամանը։ Այս պաշտոնում նշանակվել է Նիյազի Բայրամովը», — հայտնում է մամուլի ծառայությունը։
Վելիևի և նրա թիկնապահի դեմ զինված հարձակում էին գործել հուլիսի 3-ին։ Նրա վրա կրակած Յունիս Սաֆարովը ձերբակալվել էր հենց հանցագործության վայրում։ Գանձակի գործադիր իշխանության ղեկավարը վնասվածքներ էր ստացել։
Վելիևին սկզբում տեղափոխել էին Գանձակի կենտրոնական հիվանդանոց, իսկ հետո` Իսրայել։ Թուրքիայում անցկացրած վիրահատությունից հետո նա վերականգնողական կուրս էր անցնում։