ՌԱԴԻՈ

Գեղամյան. «Թուրքիայի իշխանություններն անհանգստացած են բողոքի մեծ ալիքի վերաճելու վտանգից»

Թուրքիայի իշխանությունները դաժանաբար արձագանքեցին իրավապաշտպանների շաբաթօրյա բողոքի ակցիային։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Sputnik
Վարուժան Գեղամյան

Գեղամյանի համոզմամբ` թուրքական իշխանություններն անհանգստացած են հայազգի պատգամավոր Կարո Փայլանի ընտրությանը նվիրված ակցիայի` բողոքի հզոր ալիքի վերաճելու հնարավորությունից։

«Փաստացի դա առաջին ցույցն էր տնտեսական ճգնաժամին ու լիրայի ամենամեծ անկմանը հաջորդած օրերից հետո։ Բոլորն արձակուրդում էին, քաղաքում քիչ մարդ կար, և մեծ ակցիայի վտանգ չկար։ Բայց հիմա բոլորը վերադարձել են, երկարատև տոներից հետո աշխատանքային օրեր են, ու մեծ ակցիայի վերաճելու վտանգն ավելի մեծ է»,- ասաց Գեղամյանը։

Օգոստոսի 25-ին «Շաբաթօրյա մայրեր» ՀԿ-ն Ստամբուլում նստացույց էր կազմակերպել, որին մասնակցել էին հայազգի պատգամավոր Կարո Փայլանն ու Թուրքիայի հայալեզու պարբերականի 2007 թ-ին սպանված խմբագիր Հրանտ Դինքի որդին։