Շրի Լանկայում և Նեպալում Հայաստանը նոր դեսպան ունի. Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը

Արմեն Մարտիրոսյանը նաև Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համատեղության կարգով Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանին նշանակել է Շրի Լանկայում Հայաստանի դեսպան: ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.

Հայերն ընդունակ ազգ են, նրանք հեշտությամբ կսովորեն չինարեն. դեսպանը` Փաշինյանին

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանին, համատեղության կարգով, նշանակել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Նեպալում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանին, համատեղության կարգով, նշանակել Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»,- ասված է հրամանագրում: