Անհաջողակը. երիտասարդ ձկնորսի մահը Քենիայում միստիկական է եղել

Համիսի Օմարին ձկնորսություն էր անում Վիկտորիա լճում, երբ նրա նավը գրոհեց էգ գետաձին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Քենիայում գետաձին սպանել է երիտասարդ ձկնորսին, որին ավելի վաղ հաջողվել էր փրկվել կոկորդիլոսից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ Համիսի Օմարին ձկնորսություն անելիս է եղել Վիկտորիա լճում, երբ նրա նավի վրա հարձակվել է գետաձին։ 23-ամյա տղան հարվածից ընկել է նավից։

Ողբերգական դեպք Կալմիկիայում. տուժած հայերի թիվը հասել է 4-ի

Նավում գտնվող ընկերը չի կարողացել օգնել նրան, և կենդանին հոշոտել է Օմարին։

Մահացածի ընկերոջ խոսքով` էգը, ամենայն հավանականությամբ, վերջերս էր ծննդաբերել, ինչով էլ կարող է բացատրվել նրա ագրեսիվ պահվածքը։

«Օմարին գտնվում էր նավի հետևի մասում։ Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ ես չկարողացա օգնել նրան», – ասել է նա։

Այս պատմության մեջ հատկանշականը երիտասարդ ձկնորսի ձախորդությունն էր։ Ավելի վաղ Օմարին երեք ամիս հիվանդանոցում էր անցկացրել կոկորդիլոսի հարձակումից հետո, որը տեղի էր ունեցել նույն վայրում  մոտ մեկ տարի առաջ։