«Կասկածելի հաղթանակ». համացանցում քննարկում են Գրիգորյանի ու Սիտտիչայի մարտը

Սա թաիլանդցի մարզիկի չորրորդ հաղթանակն է հայ մարզիկի հետ մրցամարտում։ Սիտտիչայը հերթական անգամ պաշտպանեց թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Չինական Շենժենում կայացավ Glory 57 մեծ շոուն, որի գլխավոր մարտում թաիլանդցի Սիտտիրայ Սիտսոնգպինոնգը հաղթել է հայ Մարատ Գրիգորյանին։

«Տանկային բիաթլոն – 2018». ինչով ավարտվեց Հայաստանի ու Ղրղըզստանի մենամարտը. լուսանկարներ

Դատավորների առանձին որոշմամբ Սիտտիչայը (121-30-5) հաղթել է Գրիգորյանին (60-10-2)։

Դա թաիլանդցու չորրորդ հաղթանակն է հայ մարտիկի հանդեպ։ Թաիլանդցի մուայ թայի չեմպիոն Սիտտիչայիը հերթական անգամ պաշտպանել է թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին հայտնում է Fresh-news.org–ը։

Սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերերը համաձայն չեն դատավորի որոշման հետ։

«Մուրատն անկասկած հաղթել է, Սիտտիչայն աչքիցս ընկավ որպես մարզիկ, բարձրացնել ձեռքերդ, երբ պարտվել ես», – գրում է Youtube–ի օգտատերերից մեկը տեսանյութի տակ։ Եվս մեկ երկպագու կարծում է, որ հայ մարզիկները հաղթել է «անկասկած»։