ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Կալմիկիայում (Ռուսաստան) խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են մահացել։ Այս մասին հայտնում է Կալմիկիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Տեղեկության համաձայն` ՃՏՊ-ն տեղի է ունեցել օգոստոսի 27-ին, առավոտվա ժամը 5-ին «Կասպիյ» Р-22 ավտոմայրուղու 250-րդ կիլոմետրում, Ցոլինի շրջանի տարածքում։
Նշվում է, որ «Սուբարուի» վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան շրջվել է։
ՃՏՊ-ի հետևանքով երկու ուղևորները (երկուսն էլ `ՀՀ քաղաքացի) ստացած վնասվածքներից տեղում մահացել են։
Վարորդն ու ևս երկու ուղևորները, որոնք նույնպես Հայաստանի բնակիչներ են, տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։
Իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները։