Չեչեն եղբայրները գրավել են սոցցանցերն ու բեմը. աղջիկները տարված են կովկասյան քառյակով

Եղբայրներն իրենց ապագան կապում են սպորտի հետ ու երազում են վերջիվերջո կայանալ որպես ММА մարտիկներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Չորս եղբայրները Չեչնիայից` Ջաբաիլը, Իսլամը, Սուլումբեքն ու Թամերլանը Դուլատովները ապրում են գերմանական Դյուսելդորֆ քաղաքում։ Նրանք մոդելներ են Gucci, Versace և Lanvin ապրանքանիշերի համար, բայց երազում են ММА (խառը մենամարտ) չեմպիոններ դառնալ։

 

Առաջինը համաշխարհային բեմը գրավել է Ջաբրաիլը։ Նա 16 տարեկան էր, աշխատում էր սուպերմարկետում, որ Gucci գոտի գնելու համար գումար հավաքի։ Երբ գնաց երազանքի գոտին գնելու, տղային քասթինգի հրավիրեցին, ու նա դարձավ Alexander McQueen նոր հավաքածուի մոդելը։ Տղան մեկ կանոն ունի` նա չի նկարահանվում մերկ ու մերկ աղջիկների հետ։ Կրոնը թույլ չի տալիս։

 

Հետո արդեն եղբոր հարթած ճանապարհով գնացին Իսլամը, Սուլումբեքն ու Թամերլանը։ Վերջրես Versace նորաձևության տունը պայմանագիր է կնքել Իսլամի հետ։

Սուլումբեքն ու Թամերլանը նկարահանվում են երիտասարդների հագուստի ապրանքանիշի համար։ Նրանք պնդում են, որ քասթինգների չեն գնացել, բայց գործակալները գտել են իրենց ու խնդրել նկարահանումների գալ։

 

Դատելով սոցցանցերում բաժանորդների քանակից` եղբայրներից ամենահայտնին Սուլումբեքն է։ Նա 70 հազար բաժանորդ ունի, հիմնականում` աղջիկներ։