Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց իր խորհրդականին

Խորհրդականն ինքն էր պաշտոնից ազատվելու դիմում գրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Խառատյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Այս մասին նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ, որը հասանելի է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արսեն Խառատյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- նշված է որոշման մեջ։

Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարել էր օգոստոսի 25-ին՝ ներկայացնելով որոշման պատճառները: