ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. «Արտաշատ» բժշկական կենտրոնի լքված ծննդատան մասնաշենքի երրորդ հարկում հայտնաբերվել է կնոջ դի, ինչպես նաև անձնական իրեր: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Կնոջ ինքնությունը և մահվան հանգամանքները պարզվում են։
Դին եղել է մահճակալին։ Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: