Լարված իրավիճակ Շիրակի մարզում. համայնքի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը

Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը, բայց բնակիչները հրաժարվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Շիրակի մարզի խոշորացված Ախուրյան համայնքի 7 բնակավայրերի բնակիչներն այս պահին փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ Շիրակ գյուղի հատվածում:

Վերջիններս պահանջում են փոխել խոշորացված համայնքների կարգավիճակ և կրկին առանձին համայնքներ դառնալ:

Նրանք նշում են, որ միավորումն իրականացվել է առանց համայնքների կարծիքը հաշվի առնելու, ինչի հետևանքով այս գյուղերում որևէ դրական տեղաշարժ չի գրանցվել։

Բողոքի ակցիային մասնակցում են Այգաբաց, Արևիկ, Կամո, Բասեն, Կառնուտ, Հովհունի ու Ջրառատ գյուղերի բնակիչները։

Ոստիկանները հորդորում են ճանապարհը բացել, սակայն բնակիչները հրաժարվում են։

1 / 3
Ախուրյան համայնքի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
2 / 3
Ախուրյան համայնքի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը
3 / 3
Ախուրյան համայնքի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 5-ին Սիսիանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ համայնքների խոշորացման գործընթացը վիճահարույց է։ «Միեւնույն ժամանակ մենք սխալ ենք համարում նախկին որոշումը հետողորմյա անելը։ Համայնքների խոշորացման գործընթացի արդյունավետության կամ հակառակի մասին կարող ենք խոսել միայն մեկ-երկու տարի անց»,- նշել էր վարչապետը։ Փաշինյանն ասել էր նաև` չափազանց վատ որոշում է, որ համայնքները խոշորացվում են առանց համայնքների բնակիչների կարծիքն իմանալու։