ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Երեկ գիշեր՝ ժամը 22:13-ին ուժգին երկրաշարժ է գրանցվել Իրանի արևմուտքում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ըստ այդմ՝ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.660 և արևելյան երկայնության 46.280 աշխարհագրական կոորդինատներով՝ Իրանի Քերմանշահ քաղաքից 81 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:
Ըստ իրանական «IRNA» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 2 զոհ, տուժել է ավելի քան 100 մարդ: