Համառ կատուն «ուզում է ծեծվել», բայց չի կարողանում. տեսանյութը միլիոնավոր դիտումներ ունի

Համառ կատվի և հանդուրժող շան մասին զվարճալի տեսանյութն անտարբեր չի թողել միլիոնավոր մարդկանց։ Ավելի հստակ` 10 մլն մարդու, որոնք չեն զլացել դիտել այս տեսանյութը։
Sputnik

Կատուն շատ հետաքրքրասեր կենդանի է։ Եվ որքան ավելի մեծ է նրա կողքի շունը, այնքան ավելի մեծ է հետաքրքրասիրությունը։ Կատուներից շատերը բոլորովին էլ չեն վախենում շներից։ Եվ ճիշտ են անում. շունը ստանձնում է և՛ մոր, և՛ հոր դերը։ Չի նեղացնում և թույլ չի տալից, որ ուրիշները նեղացնեն։

Տեսահոլովակն անտարբեր չի թողել 34 հազար մարդու, որոնք սեղմել են «like» նշանը, իսկ տեսանյութի տակ գրված մեկնաբանությունների թիվը մի քանի տասնյակ հազարի է հասնում։