ՌԱԴԻՈ

Բերբերյան. «Էջիմածնի շրջանում 1988-ին այնքան ջուր կար, որ մենք հրաժարվեցինք Սևանի ջրից»

«Մենք անհոգ ենք վարվել Սևանի նկատմամբ». Հրաչ Բերբերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է Սևանի և ոռոգման ջրի խնդիրների մասին:
Sputnik
Հրաչ Բերբերյան

«Մենք անհոգ ենք վարվել Սևանի նկատմամբ». այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահը:

Հրաչ Բերբերյանը հիշեց այն ժամանակները, երբ Արարատյան դաշտի խորքային ջրերն այնքան շատ էին, որ Սևանից բաց թողնվող ոռոգման ջրի կարիքն իրենք չունեին և հրաժարվել էին օգտվել դրանից:

Բերբերյանը հիշեց Թաթարյանի՝ Գերմանիայից ներկրած բարձրորակ խողովակները, որոնք պետք է ծառայեին Վարդենիսից Սևան (մոտ 100 կմ) կեղտաջրերը կոլեկտոր հասցնելուն, որպեսզի դրանք չլցվեն Սևան և չաղտոտեն ջուրը: