ԵՐԵՎԱՆ, 26 oգոստոսi — Sputnik. Նազիկ Ավդալյանը ավագանու թեկնածու կառաջադրվի ԲՀԿ-ի կողմից: Այս մասին ծանրամարտիկը գրառում է արել ֆեյսբուքի իր էջում՝ հորդորելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել:
«Ես եղել և մնում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար, կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլև հարազատ մարդ և ընտանիքի անդամ».-գրել է մարզիկը:
Գրառման սկզբում նա հերքել է մամուլի որոշ հրապարակումներում առկա այն պնդումը, թե ինքը ավագանու թեկնածու է առաջադրվելու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից: