Իրանում կործանիչ է վթարվել. օդաչուն զոհվել է

Օդանավի կործանման պատճառը, նախնական տվյալներով, տեխնիկական անսարքությունն է եղել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Իրանի իսլամական հանրապետությունում կործանվել է ԻԻՀ օդուժի F5 BBC կործանիչ: Այս մասին տեղեկանում ենք Mehr գործակալությունից:

Նշվում է, որ օդանավի կործանման պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը: Դեզֆուլե 4-րդ ռազմաօդային հենակետ վայրէջքի ժամանակ վթարման հետևանքով օդաչուն զոհվել է:

Մանուչեհր Ֆաթթահին իրանի օդուժի գնդապետ էր և հայտնի օդաչու:

Դեպքը տեղի է ունեցել ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանից 460 կմ հեռավորության վրա: