Համով Հայաստան. «Կարսի» գաղտնիքը

Հայաստանում կա մի բաղադրատոմս, որը պահպանվել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի շնորհիվ։ Այն պատրաստում է երևանյան ռեստորաններից մեկի շեֆ-խոհարար Գոռ Գրիգորյանը։
Sputnik

putnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» նախագծի շրջանակում պատմում են՝  ինչպես պատրաստել Կարս ուտեստը։ Դրա պատրաստման համար անհրաժեշտն են սմբուկ, լոլիկ, սոխ, բուլղարական պղպեղ, կարտոֆիլ, սունկ։

Ուտեստն ավելի նրբահամ է դարձնում կծու պղպեղը, տավարի ու հավի միսը, նաև սերուցքով հատուկ սոուսը։

«Ուտեստը մեծ պահանջարկ ունի ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների շրջանում», — Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանեց Գրիգորյանը։

Մանրամասները` տեսանյութում։