Արցախ-Հայաստան փոխգործակցությունը. Սահակյանն ու Փաշինյանը քննարկում են ունեցել

Պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման խնդիրը եղել է քննարկման առանցքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը Արցախում է:

Փաշինյանը կնոջ ու դուստրերի հետ այցելել է Արցախում ծառայող Աշոտին. լուսանկար

Բակո Սահակյանն ու Հայաստանի վարչապետն այսօր՝ օգոստոսի 26-ին, Արցախի պաշտպանության նախարարությունում քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախ-Հայաստան ռազմական փոխգործակցության և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հաղորդում են, որ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Ստեփանակերտի օդանավակայանում նրան դիմավորել է Արցախի նախագահը: