ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան ապրանքների հանդեպ նոր պատժամիջոցներով է սպառնում, սակայն այստեղ ավելի շատ քարոզչության կա, քան տնտեսական բաղադրիչ։ Այս մասին գրում է Foreign Policy պարբերականը։
Վերջին շրջանում Էրդողանը կրկին ուժեղացրել է ազգային հռետորաբանությունը` հույս ունենալով այդպես ծածկել տնտեսական խնդիրները, այդ թվում` շինարարական սեկտորն ու ԱՄՆ-ի հավանական նոր պատժամիջոցները։
Սակայն այստեղ էլ նա առաջվա պես է գործում։ Նա համարում է, որ լիրայի անկման և տնտեսության մեջ առկա դժվարությունների մեղավորները Միացյալ Նահանգներն են, «այֆոններն» ու ֆեյք լուրերը։ Իսկ նրա «Արդարություն և զարգացում կուսակցությունը» բոյկոտ է հայտարարել ամերիկյան ապրանքներին` Estee Lauder-ի կոսմետիկ միջոցներին, Cheetos-ի սնեքերին և Febreze-ի թարմացուցիչներին, ինչպես նաև 120% տուրք է պահանջել ԱՄՆ-ից ներկրվող ավտոմեքենաների համար։
Սակայն թվում է, որ այդ բոյկոտի հեղինակները ոչ այնքան վերլուծել են, թե ինչն ամենաշատը կարող է վնասել ԱՄՆ-ին, որքան պարզապես գրի են առել Էրդողանի աչքին մոտակա սուպերմարկետում ընկած առաջին ապրանքները։ Նույնպիսի արգելք է դրված Apple-ի վրա, սակայն Միացյալ Նահանգներին սա առանձնապես չի վնասի, քանի որ Apple-ի սարքերն արտադրվում են Չինաստանում։ Հավանաբար նա պարզապես հիշել է, որ Սթիվ Ջոբսը Հայոց ցեղասպանությունն ընդունելու կողմնակից էր, գրում է պարբերականը։
Սակայն Էրդողանի բազմաթիվ համախոհներ աջակցում են նրա «հարձակումները» ենթադրյալ թշնամիների վրա` տնտեսության կառուցվածքային խնդիրների և հանրապետության ԿԲ-ի ոչ քաղաքականացված, անկախ աշխատանքի մասին մտածելու փոխարեն, նշում է պարբերականը։